Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Ալիևի ու Փաշինյանի հետ պայմանավորվածությունների մասին

Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Ալիևի ու Փաշինյանի հետ պայմանավորվածությունների մասին
11.11.2020 | 15:07

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում, Սիրիայում հրադադարի պայմանավորվածությունները և կորոնավիրուսի դեմ պայքարը:

«Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ արձանագրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների էության մասին: Ռեջեփ Էրդողանը բարձր է գնահատել է Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար», - հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:


Զրույցի ընթացքում ընդգծվել է ամբողջական հրադադարի համաձայնության գալու կարևորությունը, որը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության վերաբերյալ՝ հայտարարության մեջ նշված միջոցառումների իրականացման համատեքստում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ